
Nd:YAG նեոդիմային լազերային երիտասարդեցում Evo-Q PLUS Star 1
Ծառայության մասին
Evo Q-Plus Star 1 համակարգը ներկայացնում է IPL TWAIN տեխնոլոգիան (Intense Pulsed Light)՝ 500–1200 նմ սպեկտրային տիրույթով։
IPL TWAIN տեխնոլոգիայի առավելությունները՝
Anti-Couperose – ազդում է մանր անոթային ցանցի վրա՝ նպաստելով դրա արտահայտվածության նվազեցմանը։ Արդյունքը նկատելի է արդեն 2-րդ այցից։
Anti-Pigment – ազդում է գերգունակավորված հատվածների վրա՝ նպաստելով արևային բծերի և պեպենների արտահայտվածության նվազեցմանը։
Anti-Aging – ֆոտոերիտասարդացման պրոցեդուրա է, որի շնորհիվ ակտիվանում է նեոկոլագենեզը։ Բարելավվում են մաշկի գույնն ու որակը, նվազում է մանր կնճիռների արտահայտվածությունը։
Anti-Acne – ունի հակաբորբոքային ազդեցություն և նպաստում է ակնեից հետո առաջացած հետքերի ու գունային փոփոխությունների նվազեցմանը։
IPL TWAIN ֆոտոթերապիան օժտված է հատուկ սառեցման համակարգով, որն օգնում է նվազեցնել պրոցեդուրայի ընթացքում առաջացող անհարմարությունը։
Միջամտությունից հետո հնարավոր է թեթև և ժամանակավոր կարմրություն։ Խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուք և հետևել մասնագետի կողմից տրված հետպրոցեդուրային խնամքի ցուցումներին։
Կուրսը ներառում է 3–4 պրոցեդուրա՝ մոտ 25 օր ընդմիջումով։

