Ծառայության մասին
Բիոռեվիտալիզացիան ինովացիոն ներարկումային մեթոդներից է, որը լայնորեն կիրառվում է էսթետիկ բժկության մեջ։ Պրոցեդուրան իրականացվում է ներմաշկային ներակումների եղանակով։
Պրեպարատը պարունակում է հիալուրոնաթթու, որը միջբջջային նյութի կառուցվածքային միավոր է, այն ակտիվ մասնակցում է բջիջների կիսմանը,կոլագենային և էլաստինային թելերի սինթեզին՝ ապահովելով մաշկի խոնավությունը և առաձգականությունը, ինչպես նաև այլ նյութեր՝ ամինաթթուներ,միկրո/մակրո էլեմենտներ, վիտամիններ։
Ներարկումն ապահովվում է ոչ միայն տվյալ պահին հիալուրոնաթթվի պակասը, այլ նաև խթանում է սեփական հիալուրոնաթթվի սինթեզը, որով էլ պայմանավորված է արդյունքի երկարատևությունը։ Այն կատարվում է ցանկացած տարիքում։
Ցուցումներ՝
ջրազրկված/ թորշոմած/ չոր մաշկ
մաշկի վաղաժամ ծերացում
էլաստիկության նվազում
կուպերոզ
կորյակային հիվանդություն հետակնե
լայնացած ծակոտիներ
առաձգականության իջեցում
ատրոֆիկ սպիներ
մաշկի վերականգնում քիմիական փիլինգներից / պլաստիկ վիրահատությունից / լազերային պրոցեդուրաներից հետո
Հակացուցումներ՝
Մաշկի սուր բորբոքային հիվանդություններ
խրոնիկ անոթային հիվանդություններ
արյան մակարդելիության խանգարումներ
հղիություն և կերակրման շրջան
գերզգայնություն
Բիոռևիտալիզացիան կատարվում է 25 օրը մեկ։ Կուրսը իր մեջ ներառում է 3-4 պրոցեդուրա։ Արդյունքը պահպանվում է 3-6 ամիս։ Այն կարելի է կիրառել մարմնի ցանկացաած հատվածում՝ ավելի հաճախ դեմք/պարանոց//դեկոլտե/ձեռքեր։