top of page

Ծառայության մասին

Իրենից ներկայացնում է ներարկումային մեթոդ, որի արդյունքում մաշկը հագեցնում ենք վիտամիններից,

միներալներից ամինաթթուներից և նուկլեինաթթուներիից բաղկացած մեզոկոկտեյլներով:

Այն կարող է պարունակել նաև հիալուրոնաթթու կախված ինչ խնդիր ենք լուծում:


Մեզոթերապիան կարելի է համակցել այլ պրոցեդուրաների հետ ավելի կայուն արդյունքի հասնելու համար:

Այն կատարվում է 7-10 օրը մեկ 4-6 անգամ


Ճիշտ տեղում մեզոթերապևտիկ բուժումը տալիս է դրական արդյունք հետևյալ կերպ՝

Բարելավում է մաշկի երանգը


Հարակնային (պերիօրբիտալ (պերիօրբիտալ) հատվածի մուգ շրջանակների համար (Օր. ` Վիտամին C

պարունակող ))


Նպատակը՝


  • Վերականգնել մաշկի առաձգականությունը, խոնավությունը

  • Կարգավորել ճարպարտադրությունը, ծակոտիների նեղացում

  • Երիտասարդեցման,

  • Կնճիռների շտկում

  • Գերգունակավորված բծերի շտկում

  • Մազաթափություն , մազերի աճի խթանում

  • Ցելյուլիտի նվազում (Լիպոլիտիկներ)

  • Կարգավորում է դեմքի ավշային շրջանառություն(Հակաայտուցային էֆֆեկտ)


Ցուցում`


  • Ջրազրկված մաշկ

  • ԳԵՐԳՈՒՆԱԿԱՎՈՐՎԱԾ ՄԱՇԿ (Հետբորբոքային )

  • Կուպերոզ

  • Մանր կնճիռներ

  • Լայնացած ծակոտիներ, գերճարպարտադրություն, պոստակնե

  • Ճարպակալում

  • Մազաթափություն


Հակացուցումներ`


  • Սուր ինֆեկցիոն իվանդություններ, հերպես

  • Բորբոքային հիվանդություններ

  • Հղիություն, լակտացիա,

  • Անտիկուագուլյանտների ընդունում

  • Արյան մակարդելիության խանգարումներ

  • Կելոիդ սպիների հակում

  • Ալերգիկ անամնեզ

  • Լեղաքարային հիվանդություններ


Կողմնակի ազդեցություններ`

  • Ցավ, էրիթեմա, այտուց, այրոց

  • Արյան զեղում, կապտուկներ

  • Ալերգիկ ռեակցիաներ


Խորհուրդներ


  • Պրոցեդուրայի օրը չօգտագործել ոգելիչ խմիչքներ

  • Չայցելել սաունա, բասեյն, մարզասրահ 3 օր

  • Արևայրուք, սոլյարի

  • Կուրսի ընթացքում չօգտագործել անտիկուագուլյանտ դեղամիջոցներ


Մեզոթերապիայի տեխնիկաները


  1. Մեզոպունկտուրա,

  2. Պապուլա,

  3. Միկրոպապուլա

  4. Գծային

  5. Ինֆիլտրացիա


Ասեղները -30G 4.0մմ, 31G 4.0 mm, 32G-4.0mm


1. Մեզոպունկտուրա արագ, հաճախ ներարկում, անկյան տակ լինում է


  • մակերեսային- ասեղի անկյունը 35 աստիճան ծայրը վերև, 3-5մմ հեռավորության վրա, էպիդերմիսի վերին և միջին շերտ

  • միջին- անկյուն 30 աստիճան , ծայրը վերև, խորը, ասեղի կտրվածքի չափով, 3-5մմ

    հեռավորություն

  • խորը- անկյուն 30 աստիճան, 2մմ խորություն, 3-5մմ հեռավորություն (արյան ցողի առկայություն)


2. Հանգուցիկային պապուլա, ասեղի ծայրը վերև, մինիմալ անկյուն, փակ, խորությունը- դերմայի

վերին շերտ, պապուլաների տրամագիծը 2մմ-դեմք, դեկոլտե, 4մմ-մարմին, 1մմից փոքր աչքերի

շուրջ:

3. Թմբիկներ - ասեղի անկյունը 45 աստիճան խորությունը 2մմ, ասեղի ծայրը ներքին մաշկի միջին

խորը շերտեր: հեռավորությունը 2-2.5 սմ:

4. Գծային - ռետրոգրադ, ասեղ, մտնում է մաշկի վերին շերտեր, մաշկին զուգահեռ, ամբողջ

երկարությամբ, նյութը ներարկվում է ասեղի դուրս գալով 12-13 մմ ասեղներ

5. Ինֆիլտրացիա


Մաշկը հավաքում ենք, ասեղը մտնում է ուղիղ անկյան տակ ամբողջ երկարությամբ, նյութը

թողնում ենթամաշակյին ճարպաբջջանքում հեռավորությունները 1-2 սմ, մեկ տեղում 0.1-0.2

մլ, ասեղներ 30G 6մմ-դեմք, 30G 13.0mm մարմին կատարվում է լոկալ ճարպային կուտակումների ժամանակ:

_MG_0002_edited_edited.jpg

Ֆրակցիոն մեզոթերապիա (Dr Pen)

bottom of page