top of page

Ծառայության մասին

Ա տիպի բոտուլինոթերապիան լայնորեն կիրառվում է բժշկության տարբեր բնագավառներում։ Էսթետիկ բժշկության մեջ այն հիմնականաում կիրառվում է դիմախաղային /միմիկական/ կնճիռների հարթելու նպատակով։ Բոտուլինոտոքսինի ազդեցությունը նկատելի է դառնում ներարկումից 4 օր հետո հասնելով իր առավելագույն արդյունքին, 7-14 օրվա ընթացքում։ Այն պահպանվում է 4-6 ամիս: Նախքան ներարկումը հաճախորդը ծանոթանում է համաձայնագրի հետ, հաշվի են առնվում ցուցումները և հակացուցումները, ինչպես նաև հաճախորդի անատոմիական առանձնահատկությունները։ Բոտուլինատոքսինների ներարկումը ցուցված է հետևյալ դեպքերում՝ 

  •   միջհոնքային կնճիռներ 

  • ճակատի հորիզոնական կնճիռներ 

  • աչքերի շուրջ գոյացող կնճիռներ/սագաթաթեր/ 

  • լնդային ժպիտ 

  • պարանոցի կնճիռներ 

  • ափերի/ թևատակերի/ ոտնաթաթերի գերքրտնարտադրություն 


Հակացուցումներ՝ 

  • անհատական անտանելիություն 

  • միաստենիկ և միաստենոման համախտանիշներ 

  • ամինոգլիկոզիդների, մակրոլիդների,տետրացիկլինի, պոլիմիկսինի խմբերին պատկանող հակաբիոտիկների, հակամակարդիչների ընդունում 

  • ալկոհոլի չարաշահում 

  • դեմքի հյուսվածքների ընդգծված գրավիտացիոն կախվածություն 

  • վերին և ներքին կոպի ճողվածքի առկայություն 

  • դեմքի վիրաբուժական միջամտություն վերջին 3 ամսվա ընթացքում 

  • հղիություն և կրծքով կերակրում 

  • չարորակ նորագոյացություններ 

  • շարակցման հյուսվածքի տարածուն ախտահարումներ 

  • հակում կելոիդ և գերաճական սպիների նկատմամբ 

  • անաֆիլակտիկ շոկ վերհուշում 

  • բորբոքային պրոցեսի առկայություն ներարկման հատվածում/ակնե/դերմատիտ/պսորիազ/հերպես և այլն 

  • սոմատիկ հիվանդություններ սրացման շրջանում 

  • արյան համակարգի հիվանդություններ,արյունահոսություն,արյան մակարդելիությունը պակասեցնող դեղամիջոցների ընդունում 

  • շաքարային դիաբետ 

  • այլ նյութերի առկայություն ներարկման հատվածում 

_MG_0002_edited_edited.jpg

Բոտուլինոթերապիա

bottom of page