top of page

Ծառայության մասին

Ա տիպի բոտուլինոթերապիան լայնորեն կիրառվող ներարկումային մեթոդ է։ Էսթետիկ բժշկության մեջ այն հիմնականում կիրառվում է դիմախաղային (միմիկական) կնճիռների արտահայտվածությունը նվազեցնելու և դեմքի որոշ հատվածներում մկանային ակտիվությունը ժամանակավորապես թուլացնելու նպատակով։


Բոտուլինոտոքսինի ազդեցությունը զարգանում է աստիճանաբար․ առաջին փոփոխությունները սովորաբար նկատվում են ներարկումից մի քանի օր անց, իսկ առավել արտահայտված արդյունքը ձևավորվում է մոտ 7–14 օրվա ընթացքում։ Ազդեցության տևողությունը անհատական է և սովորաբար կազմում է մոտ 3–4 ամիս, երբեմն՝ ավելի երկար՝ կախված կիրառվող պատրաստուկից, դեղաչափից, մշակվող հատվածից և օրգանիզմի առանձնահատկություններից։


Նախքան միջամտությունը բժիշկը գնահատում է պացիենտի անատոմիական առանձնահատկությունները, մկանների ակտիվությունը, ցուցումներն ու հակացուցումները, ներկայացնում սպասվող արդյունքը և ծանոթացնում տեղեկացված համաձայնության պայմաններին։

_MG_0002_edited_edited.jpg

Բոտուլինոթերապիա

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page