top of page

Ծառայության մասին

Ուրվագծային պլաստիկան ներարկումային էսթետիկ պրոցեդուրա է, որի միջոցով հնարավոր է վերականգնել դեմքի կորցրած ծավալները, շտկել որոշ անհամաչափություններ, հստակեցնել ուրվագծերը և նվազեցնել կնճիռների ու ծալքերի արտահայտվածությունը։


Պրոցեդուրայի ընթացքում կիրառվում են դերմալ ֆիլլերներ, այդ թվում՝ հիալուրոնաթթվի հիմքով պատրաստուկներ։ Հիալուրոնաթթուն բնականորեն առկա է օրգանիզմում և կարևոր դեր ունի մաշկի խոնավության ու ծավալի պահպանման գործում։ Կիրառվող պատրաստուկն ընտրվում է բժշկի կողմից՝ կախված մշակվող հատվածից, անհրաժեշտ ծավալից և ցանկալի արդյունքից։


Արդյունքը սովորաբար տեսանելի է անմիջապես պրոցեդուրայից հետո, սակայն վերջնական տեսքը գնահատվում է հնարավոր հետներարկումային այտուցի նվազումից հետո։ Արդյունքի պահպանման տևողությունն անհատական է և կախված է կիրառվող ֆիլլերի տեսակից, նյութի խտությունից, ներարկման հատվածից, նյութափոխանակության առանձնահատկություններից և այլ գործոններից։

 

_MG_0002_edited_edited.jpg

Ֆիլերներ (ուրվագծային պլաստիկա)

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page