Ծառայության մասին
Ուրվագծային պլաստիկան ներարկումային էսթետիկ պրոցեդուրա է, որի միջոցով հնարավոր է վերականգնել դեմքի կորցրած ծավալները, շտկել որոշ անհամաչափություններ, հստակեցնել ուրվագծերը և նվազեցնել կնճիռների ու ծալքերի արտահայտվածությունը։
Պրոցեդուրայի ընթացքում կիրառվում են դերմալ ֆիլլերներ, այդ թվում՝ հիալուրոնաթթվի հիմքով պատրաստուկներ։ Հիալուրոնաթթուն բնականորեն առկա է օրգանիզմում և կարևոր դեր ունի մաշկի խոնավության ու ծավալի պահպանման գործում։ Կիրառվող պատրաստուկն ընտրվում է բժշկի կողմից՝ կախված մշակվող հատվածից, անհրաժեշտ ծավալից և ցանկալի արդյունքից։
Արդյունքը սովորաբար տեսանելի է անմիջապես պրոցեդուրայից հետո, սակայն վերջնական տեսքը գնահատվում է հնարավոր հետներարկումային այտուցի նվազումից հետո։ Արդյունքի պահպանման տևողությունն անհատական է և կախված է կիրառվող ֆիլլերի տեսակից, նյութի խտությունից, ներարկման հատվածից, նյութափոխանակության առանձնահատկություններից և այլ գործոններից։

Ֆիլերներ (ուրվագծային պլաստիկա)


