Ծառայության մասին
Պլազմոթերապիան ներարկումային մեթոդներից է, որը լայնորեն կիրառվում է մաշկաբանության, էսթետիկ և բժշկական այլ բնագավառներում, որի ժամանակ կիրառվում է այցելուի արյան թրոմբոցիտներով հարուստ աուտոլոգիագան շիճուկը։
Այն չունի տարիքային սահմանափակումներ, չունի վարակելու վտանգ և չի կարող առաջացնել ալերգիա։ Այն համադրվում է բուժման ցանկացած այլ մեթոդի հետ։ Այցելուից վերցվում է երակային արյունը պլազմոլիֆտինգի համար հատուկ նախատեսված փորձանոթի մեջ, ցենտրիֆուգվում են, որի ընթացքում թրոմբոցիտները անջատվում են արյան մյուս ձևաբանական տարրերից։
Շիճուկը պարունակում է տարաբնույթ կենսաբանորեն ակտիվ նյութեր, որոնք կանոնակարգում են հյուսվածքներում վերականգնման գործընթացները։
Ցուցումներ՝
կորյակային հիվանդություններ / սեբորեա/հետակնե/
ռոզացեա
մաշկի չորություն
մազաթափություն
սթրեսի ենթարկված մաշկ
վիրաբուժական միջամտություններից, լազերային ագրեսիվ պրոցեդուրաներից առաջ և հետո
Հակացուցումներ՝
հղիություն և լակտացիոն շրջան
խրոնիկ հիվանդությունների սրացումներ
բակտերիալ/վիրուսային ինֆեկցիաներ