
Հակակուպերոզային Evo-Q PLUS Star 1 / IPL
Ծառայության մասին
Evo Q-Plus Star 1 համակարգը ներկայացնում է IPL TWAIN տեխնոլոգիան (Intense Pulsed Light)՝ 500–1200 նմ սպեկտրային տիրույթով։ Այն կիրառվում է մաշկի տարբեր էսթետիկ խնդիրների շտկման և մաշկի ընդհանուր որակի բարելավման նպատակով։
IPL TWAIN տեխնոլոգիայի առավելությունները՝
Anti-Couperose – ազդում է մանր անոթային ցանցի վրա՝ նպաստելով դրա արտահայտվածության նվազեցմանը։
Anti-Pigment – ազդում է գերգունակավորված հատվածների վրա՝ նպաստելով արևային բծերի և պեպենների արտահայտվածության նվազեցմանը։
Anti-Aging – ֆոտոերիտասարդացման պրոցեդուրա է, որը խթանում է նեոկոլագենեզը։ Նպաստում է մաշկի գույնի և որակի բարելավմանը, ինչպես նաև մանր կնճիռների արտահայտվածության նվազեցմանը։
Anti-Acne – ունի հակաբորբոքային ազդեցություն և նպաստում է ակնեից հետո մնացած հետքերի ու գունային փոփոխությունների նվազեցմանը։
IPL TWAIN ֆոտոթերապիան ունի հատուկ սառեցման համակարգ, որը նպաստում է պրոցեդուրայի ընթացքում անհարմարության նվազեցմանը։
Պրոցեդուրայի նպատակները՝
Մաշկի երանգի հավասարեցում
Գերգունակավորված բծերի նվազեցում
Մանր անոթային ցանցի արտահայտվածության նվազեցում
Մաշկի երիտասարդացում և որակի բարելավում
Մանր կնճիռների նվազեցում
Ակնեի և հետակնե հետքերի արտահայտվածության նվազեցում
Ցուցումներ՝
Կուպերոզ և տեսանելի մանր անոթներ
Հիպերպիգմենտացիա
Արևային բծեր և պեպեններ
Ֆոտոծերացման նշաններ
Մաշկի անհավասար կամ խամրած երանգ
Մանր կնճիռներ
Ակնե և հետակնե հետքեր
Պրոցեդուրայից հետո խորհուրդներ՝
Օգտագործել արևապաշտպան քսուք
Խուսափել ինտենսիվ արևային ազդեցությունից և սոլյարիից
Առաջին օրերին խուսափել մաշկը գրգռող ակտիվ կոսմետիկ միջոցներից
Հետևել մասնագետի կողմից նշանակված հետպրոցեդուրային խնամքին
Միջամտությունից հետո հնարավոր է թեթև և ժամանակավոր կարմրություն։
Կուրսը սովորաբար ներառում է 3–4 պրոցեդուրա՝ մոտ 25 օր ընդմիջումով։ Պրոցեդուրաների քանակը կարող է անհատականացվել՝ ըստ մաշկի վիճակի և խնդրի։

