
Հակապիգմենտային ֆոտոթերապիա Evo-Q PLUS Star 1 / IPL
Ծառայության մասին
Evo Q-Plus Star 1 համակարգը ներկայացնում է IPL TWAIN տեխնոլոգիան (Intense Pulsed Light)՝ 500–1200 նմ սպեկտրային տիրույթով։
Այն ունի հետևյալ առավելությունները՝
Anti-Couperose – ազդում է մանր անոթային ցանցի վրա՝ նպաստելով դրա արտահայտվածության նվազեցմանը։ Արդյունքը նկատելի է արդեն 2-րդ այցից։
Anti-Pigment – ազդում է գերգունակավորված հատվածների վրա՝ նպաստելով արևային բծերի և պեպենների արտահայտվածության նվազեցմանը։
Anti-Aging – ֆոտոերիտասարդացման պրոցեդուրա է, որի շնորհիվ ակտիվանում է նեոկոլագենեզը։ Բարելավվում են մաշկի գույնն ու որակը, նվազում է մանր կնճիռների արտահայտվածությունը։
Anti-Acne – ունի հակաբորբոքային ազդեցություն և նպաստում է ակնեից հետո առաջացած հետքերի ու գունային փոփոխությունների նվազեցմանը։
IPL TWAIN ֆոտոթերապիան օժտված է հատուկ սառեցման համակարգով, որն օգնում է նվազեցնել պրոցեդուրայի ընթացքում առաջացող անհարմարությունը։
Ցուցումներ՝
Մանր անոթային ցանց և կուպերոզ
Հիպերպիգմենտացիա
Արևային բծեր և պեպեններ
Մաշկի անհավասար երանգ
Ֆոտոծերացման նշաններ
Մանր կնճիռներ
Ակնե և հետակնե հետքեր
Մաշկի խամրած տեսք և առաձգականության նվազում
Պրոցեդուրայի նպատակները՝
Մաշկի երանգի հավասարեցում
Գերգունակավորված բծերի արտահայտվածության նվազեցում
Մանր անոթային ցանցի նվազեցում
Մաշկի որակի և առաձգականության բարելավում
Կոլագենի սինթեզի խթանում
Մանր կնճիռների արտահայտվածության նվազեցում
Ակնեի և հետակնե հետքերի նվազեցում
Մաշկի ընդհանուր տեսքի երիտասարդացում
Պրոցեդուրայից հետո խորհուրդներ՝
Օգտագործել արևապաշտպան քսուք
Խուսափել ինտենսիվ արևային ազդեցությունից և սոլյարիից
Առաջին օրերին խուսափել մաշկը գրգռող ակտիվ կոսմետիկ միջոցներից
Հետևել մասնագետի կողմից տրված հետպրոցեդուրային խնամքի ցուցումներին
Միջամտությունից հետո հնարավոր է թեթև և ժամանակավոր կարմրություն։
Կուրսը ներառում է 3–4 պրոցեդուրա՝ մոտ 25 օր ընդմիջումով։ Պրոցեդուրաների ճշգրիտ քանակը որոշվում է մասնագետի կողմից՝ ըստ մաշկի վիճակի և խնդրի։

