
Erbium YAG լազերային հղկում Evo-Q PLUS Star 1
Ծառայության մասին
vo Q-Plus Star 1 համակարգը ներկայացնում է IPL TWAIN տեխնոլոգիան (Intense Pulsed Light)՝ 500–1200 նմ սպեկտրային տիրույթով։ Տեխնոլոգիան կիրառվում է մաշկի մի շարք էսթետիկ խնդիրների շտկման և ընդհանուր որակի բարելավման նպատակով։
IPL TWAIN-ի հիմնական հնարավորությունները՝
Anti-Couperose – նախատեսված է մանր տեսանելի անոթների և անոթային ցանցի արտահայտվածության նվազեցման համար։
Anti-Pigment – կիրառվում է գերգունակավորված հատվածների, արևային բծերի և պեպենների արտահայտվածության նվազեցման նպատակով։
Anti-Aging – ֆոտոերիտասարդացման պրոցեդուրա է, որը խթանում է մաշկի բնական վերականգնման և նոր կոլագենի ձևավորման գործընթացները։ Նպաստում է մաշկի երանգի և որակի բարելավմանը, մանր կնճիռների արտահայտվածության նվազեցմանը։
Anti-Acne – նպաստում է բորբոքային երևույթների և ակնեից հետո մնացած հետքերի արտահայտվածության նվազեցմանը։
IPL TWAIN տեխնոլոգիան ունի հատուկ սառեցման համակարգ, որն օգնում է նվազեցնել պրոցեդուրայի ընթացքում առաջացող անհարմարությունը։ Միջամտությունից հետո հնարավոր է ժամանակավոր թեթև կարմրություն։
Պրոցեդուրայի նպատակները՝
Մաշկի երանգի հավասարեցում
Պիգմենտային բծերի արտահայտվածության նվազեցում
Մանր անոթների և կուպերոզի արտահայտվածության նվազեցում
Մաշկի ընդհանուր որակի և առաձգականության բարելավում
Մանր կնճիռների նվազեցում
Հետակնե հետքերի և կարմրության նվազեցում
Ֆոտոծերացման նշանների շտկում
Ցուցումներ՝
Կուպերոզ և տեսանելի մանր անոթներ
Հիպերպիգմենտացիա
Արևային բծեր և պեպեններ
Մաշկի անհավասար երանգ
Ֆոտոծերացման նշաններ
Մանր կնճիռներ
Ակնե և հետակնե հետքեր
Մաշկի խամրած տեսք և առաձգականության նվազում
Պրոցեդուրայից հետո խորհուրդներ՝
Օգտագործել բարձր պաշտպանությամբ արևապաշտպան միջոց
Խուսափել ինտենսիվ արևային ազդեցությունից և սոլյարիից
Առաջին օրերին խուսափել մաշկի վրա ագրեսիվ կոսմետիկ միջոցների կիրառումից
Չքորել կամ չվնասել մշակված հատվածները
Հետևել բժշկի կողմից տրված անհատական խնամքի ցուցումներին
Կուրսը՝
Սովորաբար խորհուրդ է տրվում 3–4 պրոցեդուրայից բաղկացած կուրս՝ մոտ 25 օր ընդմիջումով։ Պրոցեդուրաների ճշգրիտ քանակը և ինտերվալը որոշվում են մասնագետի կողմից՝ ըստ մաշկի վիճակի, խնդրի և ակնկալվող արդյունքի։

