
Կոպերի լազերային CO2 / Q-Switch հղկում
Ծառայության մասին
CO2 լազերային հղկումը մաշկը մաքրող և երիտասարդացնող անվտանգ և արդյունավետ միջոցներից է։
Պրոցեդուրայի ընթացքում մաշկի վնասված հատվածները հղկվում են լազերով: Հեռացնում են պաթոլոգիապես ձևափոխված հյուսվածքների միկոհատվածները:
Մաշկի մակերեսային արատներով սպիներն ու ստրեաները գրեթե դառնում են աննկատ առաջին իսկ միջամտությունից հետո:
Առավելություններներն են․
կուրսային բուժման հնարավորություն,
հեշտ տանելի է,
երկարաժամկետ արդյունք,
մաշկի կոլագենային կառուցվածքի թարմացում։
Ցուցումներ ՝
սպիերի հեռացում,
ստրեաների հեռացում,
պոստակնեի բուժում,
չորացած մաշկի բուժում,
պիգմենտների հեռացում։
Հակացուցվում է հետևյալ դեպքերում՝
Հղիություն և կրծքով կերակրման շրջան
Պսորիազ
Էպիլեպսիա
Բորբոքային պրոցեսներ բուժվող հատվածում
Արևայրուքից հետո առաջին երկու շաբաթը
Քիմիական պիլինգից հետո առաջին երկու շաբաթը
Ցավազրկում՝
Տեղային
Ընդհանուր՝ խորը միջամտության դեպքում
Վերականգնողական շրջանը՝ 4–7 օր։
Միջամտությունից հետո հնարավոր են՝
Այտուց
Կարմրություն
Կետային գոյացությունների առաջացում

