
Ֆրակցիոն մեզոթերապիա
Ծառայության մասին
Ֆրակցիոն մեզոթերապիա իրենից ներկայացնում է ներարկումային մեթոդ, որի արդյունքում մաշկը հագեցնում ենք վիտամիններից, միներալներից ամինաթթուներից և նուկլեինաթթուներիից բաղկացած մեզոկոկտեյլներով:
Այն կարող է պարունակել նաև հիալուրոնաթթու կախված ինչ խնդիր ենք լուծում:
Մեզոթերապիան կարելի է համակցել այլ պրոցեդուրաների հետ ավելի կայուն արդյունքի հասնելու համար:
Այն կատարվում է 7-10 օրը մեկ 4-6 անգամ։
Ճիշտ տեղում մեզոթերապևտիկ բուժումը տալիս է դրական արդյունք հետևյալ կերպ՝
Բարելավում է մաշկի երանգը
Հարակնային (պերիօրբիտալ հատվածի մուգ շրջանակների համար (Օր. ` Վիտամին C պարունակող )
Նպատակները՝
Վերականգնել մաշկի առաձգականությունն ու խոնավությունը
Կարգավորել ճարպարտադրությունը և նպաստել ծակոտիների նեղացմանը
Նպաստել մաշկի երիտասարդացմանը
Շտկել մանր կնճիռները
Նվազեցնել գերգունակավորված բծերի արտահայտվածությունը
Նպաստել մազաթափության նվազեցմանը և մազերի աճի խթանմանը
Նպաստել ցելյուլիտի նվազեցմանը՝ լիպոլիտիկների կիրառմամբ
Նպաստել դեմքի ավշային շրջանառության բարելավմանը և այտուցվածության նվազեցմանը
Ցուցումներ՝
Ջրազրկված մաշկ
Գերգունակավորված մաշկ, այդ թվում՝ հետբորբոքային հիպերպիգմենտացիա
Կուպերոզ
Մանր կնճիռներ
Լայնացած ծակոտիներ, ճարպարտադրության ավելացում, հետակնե հետքեր
Լոկալ ճարպային կուտակումներ
Մազաթափություն
Հակացուցումներ՝
Սուր ինֆեկցիոն հիվանդություններ, ակտիվ հերպես
Բորբոքային հիվանդություններ
Հղիություն և կրծքով կերակրման շրջան
Հակամակարդիչ (անտիկոագուլյանտ) դեղամիջոցների ընդունում
Արյան մակարդելիության խանգարումներ
Կելոիդ սպիների առաջացման հակում
Ալերգիկ ռեակցիաների արտահայտված անամնեզ
Լեղաքարային հիվանդություն՝ որոշ լիպոլիտիկ միջոցների կիրառման դեպքում
Հնարավոր կողմնակի ազդեցություններ՝
Ցավ, էրիթեմա, այտուց կամ այրոցի զգացում
Փոքր արյունազեղումներ և կապտուկներ
Ալերգիկ ռեակցիաներ
Խորհուրդներ՝
Պրոցեդուրայի օրը խուսափել ալկոհոլային խմիչքների օգտագործումից
Պրոցեդուրայից հետո 3 օր խուսափել սաունա, լողավազան և մարզասրահ այցելելուց
Խուսափել արևայրուքից և սոլյարիից
Դեղորայքի, այդ թվում՝ հակամակարդիչների ընդունման վերաբերյալ պարտադիր տեղեկացնել բժշկին և հետևել բժշկի ցուցումներին
Մեզոթերապիայի տեխնիկաները՝
Մեզոպունկտուրա
Պապուլային տեխնիկա
Միկրոպապուլային տեխնիկա
Գծային տեխնիկա
Ինֆիլտրացիոն տեխնիկա
Մեզոթերապիայի համապատասխան տեխնիկան, կիրառվող նյութերը և բուժման կուրսը բժիշկը ընտրում է անհատապես՝ հաշվի առնելով մաշկի վիճակը, խնդիրը և ակնկալվող արդյունքը։

