
HIFU ձգում ULTRAcel Q+ Jeisys
Ծառայության մասին
elvi med մաշկաբանական նորարարական կենտրոնը Ձեզ է ներկայացնում նոր սերնդի ULTRAcel Q+ SMAS lifting սարքը բարձր հաճախականությամբ ուլտրաձայնային իմպուլսների ազդեցությունն է մաշկի խորը շերտերի վրա /մաշկ, ենթամաշկային ճարպային բջջանք, մկանափակեղային համակարգ/։
ULTRACELQ + դեմքի մաշկի ձգման արդյունավետ և անվտանգ միջոց է: Ջերմային կոագուլյացիայի արդյունքում խթանվում է մաշկի նեոկոլագենեզը, որն էլ իր հերթին բերում է մաշկի առաձգականության վերականգնմանը և մաշկի որակի բարելավմանը։ էսթետիկ բժշկության ոլորտում այս միջամտության արդյունքին համարժեք արդյունքը մինչև վերջերս հնարավոր էր լինում ստանալ միայն պլաստիկ վիրահատության միջոցով:
Այն ունի մաշկի տարբեր խորության շերտեր թափանցող գլխիկներ և հզորություն, որը ապահովում է հասնել առավելագույն լիֆտինգ արդյունքի։
ULTRAcel Q+-ը ժամանակակից HIFU տեխնոլոգիա է, որն օգտագործում է կենտրոնացված ուլտրաձայնային էներգիա՝ մաշկի տարբեր խորությունների վրա նպատակային ազդեցություն ապահովելու համար։ Այն նպաստում է մաշկի ձգմանը, դեմքի ուրվագծերի հստակեցմանը և կոլագենի բնական սինթեզի խթանմանը։
ULTRAcel Q+-ը կարող է կիրառվել նաև տեղային ճարպային կուտակումների արտահայտվածության նվազեցման նպատակով, հատկապես՝ կրկնակզակի հատվածում, ինչպես նաև դեմքի և մարմնի խնդրահարույց հատվածների ձգման համար։
Առավելությունները՝
Չի պահանջում երկարատև վերականգնողական շրջան
Ոչ վիրահատական մեթոդ է
Նպաստում է բնական կոլագենի սինթեզի ակտիվացմանը
Արդյունքը զարգանում է աստիճանաբար՝ սովորաբար առավել նկատելի դառնալով 2–3 ամսվա ընթացքում
Արդյունքի պահպանման տևողությունը անհատական է և կախված է մաշկի վիճակից, տարիքից ու կենսակերպից
Ցուցումներ՝
Տարիքային փոփոխություններ
Կրկնակզակ
Այտերի ուրվագծերի հստակության կորուստ
Մաշկի թուլություն պարանոցի և կզակի հատվածներում
Դեմքի օվալի և ստորին ծնոտի ուրվագծի հստակության կորուստ
Քիթ-շրթունքային ծալքերի արտահայտվածություն
Շուրթերի անկյունների կախվածություն
Հոնքերի կախվածություն
Մաշկի առաձգականության նվազում
Պրոցեդուրայի նպատակները՝
Դեմքի օվալի հստակեցում
Մաշկի ձգվածության և առաձգականության բարելավում
Կրկնակզակի արտահայտվածության նվազեցում
Դեմքի և պարանոցի ուրվագծերի բարելավում
Կոլագենի բնական սինթեզի խթանում
Տարիքային փոփոխությունների արտահայտվածության նվազեցում
ULTRAcel Q+ պրոցեդուրայի համապատասխանությունը և անհրաժեշտ սեանսների քանակը որոշում է մասնագետը՝ անհատական խորհրդատվությունից և մաշկի վիճակի գնահատումից հետո։

