top of page
_MG_0002_edited_edited.jpg

Q-switch լազերային հղկում Evo-Q PLUS Star 1

Ծառայության մասին

Evo Q-Plus Star 1 համակարգը ներկայացնում է IPL TWAIN տեխնոլոգիան (Intense Pulsed Light)՝ 500–1200 նմ սպեկտրային տիրույթով։ Այն կիրառվում է մաշկի մի շարք էսթետիկ խնդիրների շտկման, մաշկի երանգի հավասարեցման և ընդհանուր որակի բարելավման նպատակով։

IPL տեխնոլոգիայի հիմքում ինտենսիվ իմպուլսային լույսի ազդեցությունն է։ Պրոցեդուրայի պարամետրերը մասնագետն ընտրում է անհատապես՝ հաշվի առնելով մաշկի տեսակը, առկա խնդիրը և ցանկալի արդյունքը։


Այն ունի հետևյալ առավելությունները՝


  • Anti-Couperose – ազդում է մանր անոթային ցանցի վրա՝ նպաստելով դրա արտահայտվածության նվազեցմանը։

  • Anti-Pigment – կիրառվում է գերգունակավորված հատվածների, արևային բծերի և պեպենների արտահայտվածության նվազեցման նպատակով։

  • Anti-Aging – ֆոտոերիտասարդացման պրոցեդուրա է, որը նպաստում է նեոկոլագենեզի ակտիվացմանը։ Բարելավվում են մաշկի գույնը, որակը և առաձգականությունը, նվազում է մանր կնճիռների արտահայտվածությունը։

  • Anti-Acne – ունի հակաբորբոքային ազդեցություն և նպաստում է ակնեի ու հետակնե հետքերի արտահայտվածության նվազեցմանը։

  • IPL TWAIN ֆոտոթերապիան օժտված է հատուկ սառեցման համակարգով, որն օգնում է նվազեցնել պրոցեդուրայի ընթացքում առաջացող անհարմարությունը։

Ցուցումներ՝

Կուպերոզ և մանր տեսանելի անոթներ
Հիպերպիգմենտացիա
Արևային բծեր և պեպեններ
Մաշկի անհավասար երանգ
Ֆոտոծերացման նշաններ
Մանր կնճիռներ
Մաշկի առաձգականության նվազում
Ակնե և հետակնե հետքեր
Խամրած և հոգնած տեսք ունեցող մաշկ

Պրոցեդուրայի արդյունքում՝

Հավասարվում է մաշկի երանգը
Նվազում է պիգմենտային բծերի արտահայտվածությունը
Նվազում է մանր անոթային ցանցի տեսանելիությունը
Բարելավվում են մաշկի որակն ու առաձգականությունը
Նվազում է մանր կնճիռների արտահայտվածությունը
Մաշկը ձեռք է բերում ավելի թարմ և խնամված տեսք

Պրոցեդուրայից հետո՝

Միջամտությունից հետո հնարավոր է թեթև և ժամանակավոր կարմրություն։ Խորհուրդ է տրվում օգտագործել արևապաշտպան քսուք, խուսափել ինտենսիվ արևային ազդեցությունից և հետևել մասնագետի կողմից նշանակված հետպրոցեդուրային խնամքին։

Կուրսը՝

Սովորաբար իրականացվում է 3–4 պրոցեդուրա՝ մոտ 25 օր ընդմիջումով։ Պրոցեդուրաների քանակը և ինտերվալը մասնագետը որոշում է անհատապես՝ ըստ մաշկի վիճակի և բուժվող խնդրի։

Բաժանորդագրվե՛ք մեր առաջարկները և նորությունները ժամանակին ստանալու համար 

Բաժանորդագրվեք

Կոնտակտներ

+374 55 440 064

  • Untitled design (1)
  • Untitled design (2)

Աշխատանքային գրաֆիկ

Երկուշաբթի - Կիրակի

10։00 - 20։00

Հասցե՝

ք․ Երևան, Տերյան 8

© 2023-2026 by Slice Consulting

bottom of page