
RF Ռադիոալիքային երիտասարդեցում Secret RF / Power Shape
Ծառայության մասին
Եթե ցանկանում եք ազատվել ավելորդ քաշից, ցելյուլիտից կամ թուլացած մաշկից ոչ վիրահատական եղանակով elvi med կլինիկան առաջարկում է այն իրականացնել բազմաֆունկցիոնալ Power Shape սարքավորմամբ։
Այս սարքավորումը իր մեջ ներառում է ռադիոալիքային լիֆթինգ, լազերային սառը լիպոլիզ և վակում-գլանակային մերսում, որը նախատեսված է կարճ ժամանակում վերականգնել մարմնի սլացիկ կազմվածքը և գեղեկությունը։
Դեմքի համար պրոցեդուրայի ժամանակ կարելի է կիրառել վակումային լինֆոդրենաժ, RF լիֆթինգ, լազերային թերապիա՝ կնճիռների հարթեցման, ծակոտիների նեղացման, մաշկի գույնի բարելավման և ձգման նպատակով։
Ցուցումներ՝
Պրոցեդուրան կարող է կիրառվել հետևյալ դեպքերում՝
Ավելորդ քաշ
Զոլեր կամ ստրիաներ
Մաշկի առաձգականության կորուստ
Ցելյուլիտ
Տեղային ճարպային կուտակումներ՝ կոնքազդրերի, ձեռքերի, որովայնի, մեջքի և գոտկատեղի հատվածներում
Վակուում-գլանակային մերսումը նպաստում է արյան և ավշային շրջանառության բարելավմանը, ավելորդ հեղուկի հեռացմանը և մաշկի ընդհանուր վիճակի բարելավմանը։
Ռադիոլիպոլիզը նպաստում է խնդրահարույց հատվածներում ենթամաշկային հյուսվածքների վերահսկվող տաքացմանը, ինչպես նաև կոլագենի սինթեզի խթանմանը և մաշկի առաձգականության բարելավմանը։
Սառը լազերային լիպոլիզը կարող է համակցվել վակուում-գլանակային և ռադիոալիքային տեխնոլոգիաների հետ՝ ապահովելով համալիր ազդեցություն մարմնի մոդելավորման ընթացքում։
Պրոցեդուրայից հետո կարող է նկատվել մաշկի ավելի ձիգ տեսք և թեթևության զգացողություն։ Առավել արտահայտված արդյունքը գնահատվում է ամբողջական կուրսից հետո և կարող է աստիճանաբար զարգանալ 1–2 ամսվա ընթացքում։
Պրոցեդուրաները կարող են իրականացվել շաբաթական 2–3 անգամ՝ ըստ անհատական ցուցումների և մասնագետի կազմած ծրագրի։
Power Shape 2
Elvi Med մաշկաբանական նորարարական կենտրոնը ներկայացնում է նոր սերնդի Power Shape 2 սարքավորումը, որը համատեղում է մարմնի մոդելավորման մի քանի տեխնոլոգիաներ՝
երկբևեռ ռադիոհաճախականային (RF) ազդեցություն,
վակուում-գլանակային մերսում,
ինֆրակարմիր լազերային տեխնոլոգիա։
Կիրառվում է՝
Power Shape 2-ը կարող է կիրառվել էսթետիկ և վերականգնողական ծրագրերում՝ մարմնի ուրվագծերի բարելավման, ցելյուլիտի արտահայտվածության նվազեցման և մաշկի առաձգականության բարձրացման նպատակով։
Սարքն արդյունավետ է ինչպես մարմնի, այնպես էլ դեմքի տարբեր հատվածների մշակման համար։ Մարմնի մոդելավորման ծրագիրը կարելի է համատեղել հավասարակշռված սննդակարգի և ֆիզիկական ակտիվության հետ։
Դեմքի պրոցեդուրաների դեպքում, ըստ ցուցումների, կարող են համակցվել վակուումային լիմֆոդրենաժը, RF լիֆթինգը և ինֆրակարմիր լազերային թերապիան, որոնք նպաստում են՝
Կնճիռների արտահայտվածության նվազեցմանը
Ծակոտիների տեսանելիության նվազեցմանը
Մաշկի երանգի բարելավմանը
Մաշկի ձգվածության և առաձգականության բարելավմանը
Հակացուցումներ՝
Մաշկային հիվանդություններ՝ պրոցեդուրայի իրականացման հատվածում
Բաց վերքեր
Երիկամային որոշ հիվանդություններ
Էպիլեպսիա
Թրոմբոզ
Ուռուցքային հիվանդություններ
Տեղային իմպլանտների առկայություն
Նպաստում է՝
Արյան և ավշային շրջանառության բարելավմանը
Մաշկի ընդհանուր վիճակի բարելավմանը
Մաշկի առաձգականության բարձրացմանը
Մարմնի ուրվագծերի բարելավմանը
Ցելյուլիտի արտահայտվածության նվազեցմանը
Ապահովում է՝
Մարմնի ծավալների նվազեցում
Թուլացած մաշկի ձգվածության բարելավում
Տեղային ճարպային կուտակումների նվազեցում
Ցելյուլիտի տեսանելիության նվազեցում
Ստրիաների արտաքին տեսքի բարելավում

