
Թելերով ձգում
Ծառայության մասին
Թելերով ձգումը դեմքի ոչ վիրահատական ձգման ժամանակակից մեթոդներից է, որն ուղղված է դեմքի հյուսվածքների ձգմանը, ուրվագծերի հստակեցմանը և մաշկի ընդհանուր տեսքի բարելավմանը։
Պրոցեդուրայի ընթացքում կիրառվող հատուկ թելերը տեղադրվում են մաշկի համապատասխան շերտերում՝ ստեղծելով հյուսվածքների հենարան և նպաստելով բնական կոլագենի ձևավորման գործընթացների ակտիվացմանը։
Արդյունքում կարող են բարելավվել մաշկի ամրությունն ու առաձգականությունը, ինչպես նաև նվազել պտոզի և տարիքային փոփոխությունների արտահայտվածությունը։
Տրեդլիֆտինգի համատեղելիությունը բարձր է, և մասնագետի գնահատմամբ այն կարող է ներառվել համալիր երիտասարդացման ծրագրերում՝ համակցվելով այլ էսթետիկ պրոցեդուրաների հետ։
Միջամտության տեսակը, թելերի քանակն ու տեղադրման սխեման ընտրվում են անհատապես՝ հաշվի առնելով դեմքի անատոմիական առանձնահատկությունները, մաշկի վիճակը և ցանկալի արդյունքը։
Թելերով ձգման ցուցումները՝
Քիթ-արցունքային ակոսի արտահայտվածություն
Քիթ-շրթունքային ծալքեր
Կնճիռներ ճակատի հատվածում
Ծալքեր կզակի և պարանոցի հատվածներում
Դեկոլտեի շրջանի մաշկի թուլացում
Դեմքի մաշկի պտոզ
Թելերով ձգումը հակացուցված է հետևյալ դեպքերում՝
Ինֆեկցիոն հիվանդություններ
Արյան քրոնիկ հիվանդություններ
Հղիություն և կրծքով կերակրման շրջան

